News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վախճանված փոփ արքա Մայքլ Ջեքսոնի հարազատները եւ նրա նախկին մենեջերը դատական գործ են սկսել գույքը կիսելու համար:
Նախկին մենեջեր Թոմ Ռ. Թոմը ձգտում է տիրանալ Ջեքսոնի կալվածքի եւ նրա կոմերցիոն գործունեության հետ կապված նախագծերի կեսին: Ջեքսոնի հարազատների փաստաբանները պատասխան հայց են ներկայացրել:

Լոս Անջելեսի արվարձանում Մայքլ Ջեքսոնի հարազատ Հեյվենհերստ կալվածքն անցյալ տարի 310 միլիոն դոլարի շահույթ էր ունեցել, որի 15%-ին էլ հավակնում է մենեջերը: 

Իր հերթին Ջեքսոնի հարազատների շահերը ներկայացնող փաստաբանները Թոմին մեղադրել են, որ Ջեքսոնի վերջին պայմանագրերը ստորագրվել են ոչ շահավետ պայմաններով: Ըստ փաստաբանների` ոչ ձեռնտու մի շարք գործարքներ հանգեցրել են նրան, որ մենեջերը «լցրել է իր գրպանները», իսկ Ջեքսոնի որոշ ունեցվածք էլ կորսվել է:

Փաստաբանները նաեւ նշել են, որ նախկին մենեջերը ոչ մի կերպ կապ չի ունեցել հայրենի կալվածքի գործերի հետ եւ չի կարող նրանից որեւէ գումարի ակնկալիք ունենալ:

Նախկին մենեջերը նաեւ հավակնում է երաժշտական-փաստագրական հուշագրական «This Is It» (Ահա եւ վերջ) ֆիլմի շահույթի կեսին, որը թողարկվել է Մայքլ Ջեքսոնի մահվանից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ