News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԼՂՀ-ում գտնվող Հայաստանի ԱԺ պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, այսօր` փետրվարի 18-ին, այցելել է ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկը: 

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ պատվիրակությունը Ղարաբաղում մասնակցել է ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված « ԼՂՀ անկախության 20-ամյակը. իրողություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովին:

Պատվիրակության անդամները հանդիպել են զորամասի սպայական եւ զինվորական անձնակազմի հետ, ծանոթացել ծառայության պայմաններին: ԼՂՀ ՊԲ բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավորների խումբն այցելել է նաեւ պաշտպանական դիրքեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ