News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը 2011 թվականին ինտերնետ-բրաուզերների միջոցով հաքերային հարձակման ենթարկվելու քանակով չորրորդ տեղն է զբաղեցրել: Այդ մասին հաղորդում է ռուսական «Կասպերսկիի լաբորատորիա» հակավիրուսային ընկերությունը: Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանը:

Անցած տարվա ընթացքում  բրաուզերների միջոցով հարձակման է ենթարկվել համացանցից օգտվող ռուսների 55,8 տոկոսը: Երկրորդ տեղում Օմանն է` 54,8 տոկոս ցուցանիշով, երրորդում` ԱՄՆ-ն, որտեց նման հարձակումների է ենթարկվել ինտերնետից օգտվողների 50,1 տոկոսը:

Վարկանիշային աղյուսակի տասնյակում Հայաստանին հաջորդում են Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը, Իրաքը, Ուկրաինան եւ Գվինեա-Բիսաուն, հաղորդում է ««Տեղեկատվական անվտանգությունը»:

«Համացանցում «ճանապարհորդելիս»(վեբ-սերֆինգ) կիբերսպառնալիքների հետ բախվելու վիճակագրությունը, ըստ էության, ցույց է տալիս միջավայրի ագրեսիվության այն մակարդակը, որում աշխատում է համակարգիչը: Անցած տարի ամբողջ աշխարհի կտրվածքով այդ  ցուցանիշը 2 տոկոսով աճել եւ կազմել էր  32,3 տոկոս»,- հայտարարել է «Կասպերսկիի լաբորատորիայի» փորձագետ  Յուրի Նամեստնիկովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ