Մեքսիկական բանտում ապստամբության ընթացում զոհվածների թիվը հասել է 40-ի: Այս մասին հայտնել է Նուեւո նահանգի անվտանգության ծառայության մամլո քարտուղար Լեոն Զամբրանոն: Ավելի վաղ հայտնել էին 20 զոհվածների մասին:
Ըստ պաշտոնական տվյալների`մարդիկ զոհվել են հենց բանտարկյալների միջեւ հարաբերություններ պարզելու ընթացքում, քանի որ ոստիկանությունը կարգուկանոն հաստատելիս հրազեն չի կիրառել:
Ինչպես արեւմտյան լրատվամիջոցներին հղում անելով հայտնում է rbc-ն, ուղղիչ հաստատության պատերի մոտ հավաքվել են բանտարկյալների հարազատները, որոնք բանտի ղեկավարությունից պահանջում են բանտարկյալներին թույլ տալ կատարվածի առնչությամբ իրենց տեսակետն արտահայտել:
Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, Մեքսիկայի հյուսիս-արեւելքում գտնվող բանտերից մեկում փետրվարի 19-ի գիշերը բանտարկյալները բողոքի ցույց են սկսել:
Դեպքը տեղի է ունեցել Մոնտերա քաղաքի ուղղիչ հաստատությունում, տեղական ժամանակով ժամը 02:00-ի սահմաններում. բանտում դաժան բախում է տեղի ունեցել բանտարկյալների հակամարտող խմբավորումների միջեւ, որոնք զինված են եղել ինքնաշեն դանակներով: Միաժամանակ, բանտարկյալները այրել են դոշակները` փորձելով հրդեհ առաջացնել:
Բացի այդ, անկարգությունն սկսողները հսկիչներից մեկին պատանդ են վերցրել:




























