News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարությունում, այսօր` փետրվարի 20-ին, մեկնարկել է Զինված ուժերի ղեկավար կազմի եռօրյա օպերատիվ հավաքը, որին մասնակցում են ՊՆ եւ ԶՈՒ գլխավոր շտաբի վարչությունների, առանձին բաժինների պետերը, բանակային զորամիավորումների հրամանատարները, ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարները, ինչպես նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի եւ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարական կազմը:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օպերատիվ հավաքի նպատակն է բարձրացնել եւ կատարելագործել օպերատիվ շտաբների սպաների գիտելիքներն ու ունակությունները՝ ռազմավարության, օպերատիվ արվեստի բնագավառներում, հավաքի մասնակիցներին առավել մանրակրկիտ ներկայացնել ՀՀ զինված ուժերի զարգացման պլանով նախատեսված միջոցառումների ընթացքն ու արդյունքները, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց դասախոսությունների միջոցով նրանց ծանոթացնել ՀՀ արտաքին ու ներքին քաղաքակությանը, ներկայացնել ՀՀ պաշտպանության նախարարության եւ ուժային այլ կառույցների միջեւ փոխգործակցության հարցերը:

Առաջին դասախոսությամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Դասախոսություններով ու ելույթներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ինչպես նաեւ Զինված ուժերի ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ