News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փետրվարի 26-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընդլայնված կազմով կհանգրվանի Կիպրոսի Լիմասոլ քաղաքում: Վարդան Մինասյանի թիմը 2012թ.  առաջին հավաքը կսկսի կիպրոսյան ավանդական միջազգային մրցաշարից:

Մարզումներից բացի, Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 28-ին ընկերական հանդիպում կանցկացնի Սերբիայի ազգային հավաքականի, իսկ փետրվարի 29-ին՝ Կանադայի ազգային հավաքականի հետ: 

ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում Վարդան Մինասյանը նշել է. «Ընդլայնված կազմով հավաքի հիմնական նպատակը հնարավորինս շատ ֆուտբոլիստների դիտարկելն է: Կփորձարկվեն մեծ թվով ֆուտբոլիստներ երիտասասրդական հավաքականից, ովքեր հնարավորություն կստանան հանդես գալ ազգային հավաքականում: Երկու հանդիպումների ընթացքում բոլոր ֆուտբոլիստներին հնարավորություն կտրվի խաղալ»: Վարդան Մինասյանը նշել է նաեւ, որ հրապարակվող կազմը հավաքականի ընդլյանված կազմն է եւ հնարավոր է լինեն չնչին փոփոխություններ»: 

Կիպրոսյան հավաքին հրավիրված Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմ

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ. (Ռուսաստան)
Ստեփան Ղազարյան, «Բանանց»
Արսեն Պետրոսյան, «Փյունիկ»
Գրիգոր Մելիքսեթյան, «Փայքան» (Իրան)

Պաշտպաններ

Սարգիս Հովսեփյան, «Փյունիկ»
Հրայր Մկոյան, «Սպարտակ» Նալչիկ (Ռուսաստան)
Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նավթ» (Իրան)
Լեւոն Հայրապետյան, «Լեխիա» (Լեհաստան)
Ռոբերտ Արզումանյան, «Յագելոնիա» (Լեհաստան)
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»
Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան, «Բանանց»
Անդրանիկ Ոսկանյան, «Միկա»
Գագիկ Դաղբաշյան, «Բանանց»

Կիսապաշտպաններ

Արթուր Եդիգարյան, «Փյունիկ»
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ» Դ. (Ուկրաինա)
Գեւորգ Ղազարյան, «Մետալուրգ» Դ. (Ուկրաինա)
Մարկոս Պիզելի, «Կուբան» (Ռուսաստան)
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր» (Ուկրաինա)
Զավեն Բադոյան, ԲԱՏԵ (Բելառուս)
Էդգար Մալաքյան, «Փյունիկ»
Դավիթ Մանոյան, «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Վալտեր Պողոսյան, «Բանանց»
Մասիս Ոսկանյան, «Ռոզելար» (Բելգիա)
Արաս Օզբիլիս, «Այաքս» (Հոլանդիա)

Հարձակվողներ

Յուրա Մովսիսյան, «Կրասնոդար» (Ռուսաստան)
Արթուր Սարկիսով, «Շիննիկ» (Ռուսաստան)
Նորայր Մամեդով, «Ցվոլլե» (Հոլանդիա)
Հովհաննես Հովհաննիսյան, «Փյունիկ»

Նշենք, որ առաջին անգամ թիմ է հրավիրվել Հոլանդիայի առաջնության առաջին լիգայում հանդես եկող «Ցվոլլեն» ներկայացնող Նորայր Մամեդովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ