Իրանի բանակը հայտարարել է Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքերով իրականացված զանգվածային հարձակման մասին, հայտնում է Fars գործակալությունը։

Բանակի հաղորդագրության մեջ նշվում է. «Մենք ԱԹՍ-ներով հարվածներ ենք հասցրել «Բեն Գուրիոն» օդանավակայանում գտնվող իսրայելական վարչակարգի օբյեկտներին»։

«Այսօր վաղ առավոտից անօդաչուների զանգվածային հարձակմանն են ենթարկվել իսրայելական վարչակարգի «Բեն Գուրիոն» օդանավակայանի «նոր կարգավարական աշտարակը», «1-ին և 2-րդ տերմինալների կարգավարական աշտարակները», «նավիգացիոն համակարգերը», ինչպես նաև օդանավակայանի «ալեհավաքներն ու ռադիոլոկացիոն համակարգերը»»,- լրատվամիջոցը մեջբերում է Իրանի բանակի հայտարարությունը։