Բաքվում ապօրինի կերպով թմրանյութ պահելու համար ձերբակալվել է իրանական հեռուստատեսության թղթակից Անար Բայրամլին:
Ինչպես տեղեկացնում է Contact.az-ը, Բայրամլիի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Նա նաեւ մեղադրվում է ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց տալու մեջ:
Լրագրողի եղբայրը, սակայն, հերքել է այդ պնդումները: Ըստ նրա` իրենց տուն են եկել հինգ ոստիկաններ եւ տարել եղբորը` հրաժարվելով հարազտաներին պատճառների մասին տեղեկացնել: Լրագրողին տարել են, երբ նա նամազ էր անում, եւ որեւէ դիմադրություն չի եղել:
Լրագրողի եղբայրը պատմել է նաեւ, որ Անարին մի քանի անգամ հրավիրել են ոստիկանություն, որտեղ հարցաքննել են քաղաքական նախապատվությունների մասին: Եղբայրը վստահ է, որ թմրանյութը ոտիկանությունում են գցել:
Նշենք, որ Ամնար Բայրամլին ռեպորտաժներ է պատրաստել իրանական արբանյակային «Սահար» հեռուստաալիքի համար, որը ժողովրդականություն է վայելում որպես այլընտրանքային տեղեկատվության աղբյուր եւ բացմիցս քննադատության է ենթարկել ադրբեջանական իշխանություններին:




























