Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները կսկսվեն հաջորդ շաբաթ, գրում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի։
«Առաջին հանդիպումը տեղի կունենա Վաշինգտոնի Պետքարտուղարությունում: Ամերիկյան կողմը կգլխավորի Լիբանանում դեսպան Միշել Իսան: Իսրայելը կներկայացնի ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերը: Լիբանանյան կողմը կներկայացնի ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադե-Մոավադը»,- ասել է Ռավիդը։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելի կառավարությանը հանձնարարել է հնարավորինս շուտ բանակցություններ սկսել Լիբանանի հետ։
«Հաշվի առնելով Իսրայելի հետ ուղիղ բանակցություններ սկսելու Լիբանանի բազմիցս արած կոչերը, երեկ ես կաբինետին հանձնարարել եմ հնարավորինս շուտ ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ»,- ասել է Նեթանյահուն։
Ըստ նրա՝ բանակցությունները կկենտրոնանան «Հըզբոլլահի» զինաթափման և Իսրայելի ու Լիբանանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման վրա։





























