Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով ռազմանավերի անցման ցանկացած փորձ կարժանանա «կոշտ և վճռական հակահարվածի», հայտնում է ИРНА-ն:

Ընդգծվում է, որ այս ռազմավարական ջրային ուղով անցնելու թույլտվությունը, հատուկ կանոնների համաձայն, տրվում է «բացառապես ոչ ռազմական նավերին»։