News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տեղեկությունը, թե Գերմանիայի Բունդեսթագի ՔԴՄ-ՔՍՄ ամենախոշոր խմբակցությունը մտադիր է հանդես գալ հայտարարությամբ, որն անտեսում է հայկական կողմի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում, արտահոսք է, որը կազմակերպվել է Բունդեսթագի` Ադրբեջանի հետ բարեկամության հարցերով խմբի կողմից: Այդ մասին NEWS.am–ին հայտնել են դիվանագիտական աղբյուրները` նշելով, որ իրականում այդ փաստաթուղթը գտնվում է քննարկման փուլում: Մինչդեռ, արտահոսքը հանգեցրել է Բունդեսթագի եւ ՔԴՄ-ՔՍՄ խմբակցության բացասական արձագանքին:

Նշենք, որ Հայաստանի խորհրդարանական խմբակցությունը ներկա պահին քննարկում է ՔԴՄ-ՔՍՄ դիմում-նամակը, որը կդառնա ղարբաղյան խնդրի բացահայտ խեղաթյուրման պատասխանը: Առաջիկա ժամերի ընթացքում նամակ-դիմումը կստորագրվի խորհրդարանական դաշինքի ղեկավարների կողմից եւ կհամաձայնեցվի ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանի հետ քննարկման ժամանակ:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Գերմանիայի Բունդեսթագի ամենախոշոր խմբակցությունը` ՔԴՄ-ՔՍՄ-ն, պատրաստվում էր հայտարարություն տարածել ղարաբաղյան հարցի առնչությամբ, որտեղ առկա ձեւակերպումները խեղաթյուրում են հայկական կողմի դիրքորոշումը: Մասնավորապես, Ղարաբաղը եւ հարակից շրջանները ձեւակերպված են որպես օկուպացված տարածքներ, եւ կոչ է արվում հայկական կողմին վերադարձնել դրանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ