News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտգործնախարարությունը մտավախություն ունի, որ «Մանաս» ռազմակայանը կարող է օգտագործվել Իրանի դեմ պոտենցիալ հակամարտության ժամանակ: Այդ մասին ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Նրա խոսքով, չի կարելի բացառել, որ տվյալ օբյեկտը կարող է օգտագործվել բախման դեպքում, թեեւ այդ դեպքում կխախտվեն կենտրոնի շուրջ ամերիկա-ղրղըզական համաձայնագրի կետերը:

Լուկաշեւիչը նաեւ ասել է, թե Վաշինգթոնից հնչող հայտարարությունները` իրանական ատոմային խնդրի ուժային լուծման մասին, լուրջ անհանգստություն են առաջացնում Կենտրոնասիական տարածաշրջանում: Նրա գնահատականով, պատճառը ոչ միայն աշխարհագրորեն մոտ լինելն է, այլեւ այնտեղ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մի ամբողջ շարք օբյեկտների գտնվելու փաստը: Նա հույս է հայտնել, որ բանը չի հասնի նման աղետալի զարգացման:

«Մանաս» ռազմակայանը ստեղծվել է Բիշքեկի օդանավակայանում 2001թ. դեկտեմբերին: Այն ապահովում է աֆղանական արշավին մանսակցող ինքնաթիռների լիցքավորման մոտ 30 տոկոսը: Պայմանագիրը գործում է մինչեւ 2014 թվականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ