News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե Երեւանի կենդանաբանական այգին մտադիր է մի քանի փիղ ձեռք բերել, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին NEWS.am-ին հայտնել են կենդանաբանական այգու մամլո ծառայությունում, նշելով, որ աշխատանքներ են տարվում միակ փղի պայմանները բարելավելու ուղղությամբ: 

Բացի դրանից, նաեւ քայլեր են ձեռնարկվում Հրանտ փղիկի համար ընկերուհի գտնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցների հրապարակումների, Երեւանի կենդանաբանական այգին մտադիր է ձեռք բերել ոչ թե մեկ, այլ մի խումբ փղեր: Դեռեւս հայտնի չէ, թե փղերի ինչ քանակության մասին է խոսքը: Սակայն հայտնի է, որ կենդանաբանական այգում հատուկ տարածքի առանձնացման ծրագիր է մշակվում: Փղերի համար հատուկ տարածքի պատրաստման համար կպահանջվի 300 միլիոն դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ