Իրանական Սպահան նահանգը հայտարարել է, որ իրավաբանների մի խումբ քաղաքի պատմական հուշարձաններին ԱՄՆ եւ Իսրայելի հասցրած հարվածների հետեւանքով պատճառված վնասի մասին գործ է պատրաստում, տեղեկացրել է Al Jazeera-ն։

Նահանգապետ Մեհդի Ջամալինեժադը այս նորությունը հայտնել է Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ, նա ընդգծել է պատմական շինությունների եւ հնագույն սրբավայրերի պահպանման անհրաժեշտությունը։

«Ցավոք,  պատերազմի եւ այս պատմական քաղաքի դեմ թշնամական գրոհների ժամանակ վնասվել են մոտ 203 կետեր Մեծ բազարի տարածքում եւ 28 պատմական հուշարձաններ, որոնք վերականգնման կարիք ունեն»,- ասել է նա։

Ջամալինեժադը նշել է, որ ներկայում դատավարություն է ընթանում։ Նա ընդգծել է, որ «հույս ունի հասնել նպաստավոր արդյունքների»։