News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզում փետրվարի 22-ին ժամը 21.00-ի սահմաններում, հայրը որդուն` 19-ամյա Աղաբեկ Միրզոյանին, ով ծառայում է ԼՂՀ Ջաբրայիլի զորամասում, կարճատեւ արձակուրդից հետո զորամաս ճանապարհելիս վրաերթի է ենթարկվել, ինչի հետեւանքով 19-ամյա զինծառայողը մահացել է:

ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գործը Սյունիքի մարզայինն քննչական բաժնում է քննվում: Իսկ Սյունիքի մարզային վարչություն պետ` Վ. Ավագյանը մեզ հետ զրույցում հաստատելով տեղեկատվությունն, ասաց, որ նախաքննություն է կատարվում:

Ինչ վերաբերում է դեպքի մանրամասներին, նշենք, որ Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղից դեպքի ԼՂՀ Միջնավան քաղաք տանող ճանապարհին մեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը: Վթարի հետեւանքով վարորդն ու նրա որդին 17-ամյա Արտյոմ Միրզոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի հիվանդանոց, իսկ 19-ամյա Աղաբեկ Միրզոյանը տեղում մահացել է, ով ծառայում է ԼՂՀ Ջաբրայիլի զորամասում եւ կարճատեւ արձակուրդից հետո մեկնում էր զորամաս:

Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ