News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը շարունակում է խախտել Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագիրը: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը փետրվարի 23-ին կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով, խախտելով պայմանագիրը` ադրբեջանական կողմն անգամ չի թաքցնում դա: Օրինակ, Ադրբեջանը խոսքում է 250 մարտական ինքնաթիռների մասին, երբ պայմանագրով նախատեսված է 100-ը:

«Բայց կա մեկ հարց, որքանով է կենսունակ պայմանագիրը: Շատ երկրներ, այդ թվում` Հայաստանը, դեռ կատարում են պայմանագիրը: Սակայն այն վերանայման կարիք ունի, հատկապես առկա հակամարտությունների համատեքստում»,- նկատել է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ