News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի անցկացրած վարժանքները «ճակատային հատվածում» եւ դրա հետ կապված PR-արշավը միտված են ինչպես ներքին լսարանին, այնպես էլ հայկական կողմին: Այդ մասին, այսօր` փետրվարի 23-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

Մեկնաբանելով վարժանքները ԼՂՀ-ի սահմանների մոտ անցկացնելու փաստը, փորձագետը նշել է,թ ե առայժմ հստակ տվյալներ չկան այդ վարժանքներից,  իսկ ադրբեջանական մամուլի քարոզչական հայտարարությունները վարժանքների «զանգվածայնության» եւ «աննախադեպության» մասին նորություն չեն:

Փորձագետի խոսքով, վարժանքների համար ժամկետը պատահաբար չի ընտրվել: «Ձմեռային պայմաններում ադրբեջանական բանակի վարած մարտական գործողությունների արդյունքը հայտնի է»,- նկատել է փորձագետը: Նա միաժամանակ չի համաձայնել այն տեսակետին, թե այս վարժանքները կարող են լինել ռազմական ագրեսիայի կամ լայնածավալ սադրանքի նախապատրաստում:

Ըստ փորձագետի` հայտարարություններն ու անգամ զենքի ձեռքբերումը կրում են դեկլարատիվ բնույթ ռազմավարության լիակատար բացակայության պայմաններում:

«Վերցրեք օրինակ Իսրայելը, այնտեղ նախապատրաստումը գնում է զինվորից մինչեւ գեներալ: Ադրբեջանում դա չկա»,- նշել է նա:

Ավելին, վարժանքներն ընթանում են հարթավայրային պայմանները հաշվի առնելով: «Եւ որտե՞ղ պետք է կիրառեն փորձը, լեռներո՞ւմ»,- ասել է փորձագետը` հավելելով, որ Ադրբեջանը կամ չգիտի, թեինչ է ուզում, կամ էլ ամեն ինչ հանգեցնում է դեկլարատիվ հայտարարությունների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ