Հորմուզի նեղուցի շարունակական փակման հետ կապված՝ ՄԱԿ-ի Նախագծերի սպասարկման գրասենյակը զգուշացրել է, որ պարարտանյութերի մատակարարման խափանումները սպառնում են գլոբալ հումանիտար աղետով, հայտնում է Al Jazeera-ն:
Գործակալության գործադիր տնօրեն Խորխե Մորեյրա դա Սիլվան զգուշացրել է, որ ծովային տրանսպորտի աշխատանքի շարունակական խափանումները կարող են հանգեցնել նրան, որ միլիոնավոր մարդիկ կհայտնվեն սովի եզրին:
Նա ընդգծել է, որ հումքի և պարարտանյութերի գները բարձրացել են մինչև ռեկորդային մակարդակների, ինչն այժմ պահանջում է հրատապ դիվանագիտական գործողություններ՝ մատակարարման շղթաների անվտանգությունն ապահովելու համար:




























