News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
Տեսնել լրահոսը

Հայտնի Amazon online խանութից անհետացել են Անկախ գրահրատարակիչների խմբի (IPG) մոտ 5 հազ. գիրք` դրանց վաճառքի պայմանների վերաբերյալ վեճի պատճառով:

Ինչպես հաղորդում է  The Wall Street Journal-ը, հակասության պատճառը  Amazon-ի` գրքերի վաճառքից ստացված մասհանմանն է վերաբերում, ինչի չափին չի համաձայնել IPG-ն: Վերջինիս նախագահ Մարկ Սուխոմելը հայտարարել է, որ չի պատրաստվում զիջումների գնալ:

Միաժամանակ նշվում է,որ հեռացվել են միայն գրքերի էլեկտրոնային տարբերակները, իսկ տպագիրները մնացել են վաճառքում:

Նշենք, որ գրքերի վաճառքից եկամուտը կազմել է IPG-ի ողջ շահույթի առնվազն 10%-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ