News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չեխիայում բնակվող հայերը արժանի հակահարված են տվել Պրահայում ադրբեջանցիների կազմակերպած Խոջալուի հիշատակի միջոցառմանը:

Փետրվարի 24-ին Ադրբեջանի դեսպանությունը Պրահայի հրապարակներից մեկում կազմակերպել էր  Խոջալիի դեպքերի 20-ամյա տարելիցին հիշատակի միջոցառում:

Ձեռնարկը կազմակերպվել է Չեխիայում Ադրբեջանի դեսպանության, ադրբեջանաչեխական միության (ղեկավար՝ Էլշան Նազարով) կողմից՝ մի շարք ազերի գործարարների եւ Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Միջոցառմանը Պրահայի հրապարակների անկյուններից մեկում տեղադրվել էր վրան, որի կողքին բարձրացվել Ադրբեջանի դրոշը: Միջոցառման նպատակն է եղել քարոզել Խոջալիի իրադարձությունների ադրբեջանական պաշտոնական տեսակետը:

Այդ նպատակով վրանում բաժանել են անվճար սնունդ, կազմակերպել ադրբեջանական հուշանվերների վաճառք: Բացի քարոզչական նյութերից վրանում են եղել նաեւ առեւտրային բնույթի՝ գորգի վաճառասրահի եւ ռեստորանի գովազդային պաստառներ: Սրա պատճառը հովանավորների պահանջն է, եւ թե այն հանգամանքը, որ միջոցառման թույլտվությունը Պրահայի քաղաքապետարանից ստացվել է ոչ որպես քաղաքական ակցիա, այլ որպես գովազդա-առեւտրային ակցիա: Վրանում եւ մոտակայքում թվով 6-7 ադրբեջանցի ուսանողներ անցորդներին են ծուլորեն բաժանել քարոզչական բուկլետներ:

Միջոցառումը սկսելուն պես հայ համայքի մի քանի ներկայացուցիչներ սկսել են վրանի կողքին անցորդներին բաժանել Չեխիայում չեխերենով պատրաստված ադրբեջանական կեղծիքը մերկացնող թռուցիկներ եւ «Խոջալու. քարոզչություն ողբերգության միջոցով» անգլերեն բրոշյուրը: Հայ համայնքի ակտիվիստները ադրբեջանցիների համար անսպասելի կերպով մտել են վրան եւ նշված նյութերը բաժանել նաեւ այնտեղ, այդ թվում նաեւ միջոցառման կազմակերպիչներին եւ լուսանկարել: Բացի այդ, նրանք խուճապահար եղած ադրբեջանցիներին բարձրաձայն ներկայացրել են Խոջալուի ողբերգության վերաբերյալ ճշմարտությունը:

Ընհանուր առմամբ հայերի կողմից բաժանվել է շուրջ 300 թռուցիկ եւ 50 բրոշյուր:

Ժամը 17:00-ի մոտակայքում միջոցառման են ժամանել Չեխիայում Ադրբեջանի եւ Թուրքիայի դեսպանները Չիհադ Էրգինայը: Ադրբեջանի դեսպանի ելույթը հանկարձակիորեն խանգարվել է միջոցառման կողքով անցնող կրիշնայականների թափորի թմբուկների բարձր ձայնով եւ բարձրախոսներից հնչող երգեցողությամբ: Միջոցառման կուլմինացիոն պահին մասնակցել է մինչեւ 40-50 ադրբեջանցի: Ընդհանուր առմամբ ակցիան անցել է անաղմուկ: Տեղաբնակների կողմից այն ուշադրության առաձնապես չի արժանացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ