News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիա-ԵՄ խորհրդարանական հերթական հանդիպման ժամանակ հոլանդացի պատգամավոր Բարրի Մադլեները կրկին քննադատել է Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումները։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ հոլանդացի պատգամավորը Թուրքիայի՝ ԵՄ-ի հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի հետ բանավեճի ժամանակ նշել է, թե չի ցանկանում Թուրքիային տեսնել Եվրամիության մեջ։ Նա նշել է, թե իսլամում արգելված է քննադատել կրոնը։  Հոլանդացի պատգամավորի խոսքերը կատաղեցրել են Էգեմեն Բաղըշին, ով շեշտել է, թե հոլանդացի պատգամավորի հետ ամեն հանդիպման ժամանակ արկածներ են տեղ ունենում եւ մեջբերել իմամ Գազալի մի ասացվածք։

Նշենք, որ Բարրի Մադլեները 2011-ի նոյեմբերին տեղի ունեցած Թուրքիա-ԵՄ խորհրդարանական հանդիպման ժամանակ ցանկացել էր Էգեմեն Բաղըշին մի ծաղրանկար նվիրել, սակայն Բաղըշը հրաժարվել է վերցնել այն՝ նշելով, թե իր տանը բավականին շատ ծաղրանկարներ կան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ