News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թեեւ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում ցեղասպանությունների ժխտման  քրեականացման օրինագծի վերանայման հետ կապված արտաքին քաղաքականության իրադարձություններին եւ Հայոց ցեղասպանության  մոտալուտ  տարելիցին, առաջիկա երկու ամիսներին Հայաստանի համար ամենակարեւոր իրադարձությունը կլինեն  սպասվող խորհրդարանական ընտրությունները: Այս մասին փետրվարի  27-ի մամլո ասուլիսում հայտարարել է  քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Մինասյանը: 

Ըստ փորձագետի`  հայ հասարակությունը նախընտրական պայքարի գործընթացի զարգացման սպասման մեջ է:  «Վերջին երկու ամիսների ընթացքում  Հայաստանի ներքին քաղաքական կյանքում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն գործընթացը դեռեւս չի ավարտվել: Առաջիկա շաբաթների ընթացքում ազդեցիկ կուսակցություններն իրենց համագումարների ժամանակ  հստակ կարտահայտեն խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրենց  դիրքորոշումը, եւ քաղաքական իրավիճակը կպարզվի: Արդեն պարզ է դարձել,  թե ինչպիսի նախընտրական քաղաքական բլոկներ կձեւավորվեն, եւ ինչպես կընթանան դեպքերը», - ասել է նա:

Պատասխանելով հարցին, թե տվյալ պահին քաղաքական դաշտում ով է ֆավորիտ համարվում եւ ով հնարավորություն ունի խորհրդարանում հայտնվելու, Միասյանը նշեց Հայաստանի հանրապետական կուսակցությանը, կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին: «Ժառանգություն» կուսակցության դեպքում  ամեն ինչ կախված է նրանից, թե այդ կուսակցությունը ինչպես կներկայանա ընտրություններին` մենակ, թե գաղափարապես մոտ կանգնած մեկ այլ ուժի հետ: «Օրինաց երկիր» կուսակցության վիճակն այնքան էլ հստակ չէ կուսակցական ցուցակներով ընտրություններին. հնարավոր է, այն խորհրդարանում կներկայանա միայն մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներով:  Ինչ վերաբերում է ՀՅԴ Դաշնակցությանը, այս կուսակցությունը կանցնի խորհրդարան ի շնորհիվ իր կայուն ընտրազանգվածի:

Պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ինչպես է նա գնահատում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ սոցիոլոգների կանխատեսումները, եթե հաշվի առնենք, որ տվյալ փուլում խորհրդարանական տեղերին հավակնող կուսակցությունների դասավորվածությունը դեռ հստակ չէ, Մինասյանն ասաց.    «Հայաստանում 2-3 մասնագիտացված խմբեր կան, որոնք կարող են քաղաքական իրավիճակի սոցիոլոգիական վերլուծություն կատարել, եւ նույնիսկ դրսի պատվերով վիճակագրական հարցումներ իրականացնող կազմակերպությունները պետք է օգտագործեն մասնագիտացած այդ խմբերի տվյալները: Ելնելով բարոյագիտական նորմերից` ես չեմ հստակեցնի, թե խոսքն ում մասին է: Նշեմ, որ խորհրդարանական ընտրություններին առնչվող վիճակագրական բոլոր ուսումնասիրությունները տվյալ պահին այսպես կոչված PR-ի մաս են կազմում: Որոշ քաղաքական ուժեր նպատակահարմար են գտնում նման վիճակագրական հարցումները շրջանառելը, որպեսզի դասավորվածության մասին հստակ պատկերացում ստեղծեն»:
Քաղաքագետի խոսքով` չնայած որ Հայաստանում սոցիոլոգիան, իբրեւ քաղաքական գիտություն, զարգացածներից մեկն է, դժբախտաբար, այդ ոլորտում մասնագիտացած կազմակերպություններն այնքան էլ շատ չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ