News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն Իսրայելից անօդաչու թռչող սարքեր եւ հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության  համակարգեր կստանա (ՀՀՊ եւ ՀՕՊ)` 1,6 մլրդ դոլարով:  «Մաարիվ» թերթի տվյալներով` իսրայելցի մասնագետները ադրբեջանցի գործընկերներին նաեւ այդ սարքավորումների հետ աշխատել կսովորեցնեն:

Իսրայական ռազմական աղբյուրները հաստատում են գործարքի փաստը: Որոշ փորձագետներ նշում են, որ նման խոշոր համաձայնագրերը արդեն երկար ժամանակ է նախապատրաստվում են եւ, որպես կանոն, ընթացիկ իրավիճակի հետ անմիջականորեն կապված չեն: Մասնավորապես, նման կարծիք է հայտնել «Մոսսադ» Արտաքին հետախուզական ծառայության նախկին ղեկավար Դանի Յաատոմը:

Բայց կա նաեւ այլ կարծիք. Այսպես, համաձայն AP-ի` տվյալ համաձայնագիրը կնքվել է այն ժամանակ, երբ Իրանի կողմից հրեական պետության նկատմամբ սպառնալիքը աճել է:  Իսրայելյան իիշխանությունները փորձում են  այաթոլլահների վարչակարգի հակառակորդների դիվանագիտական դաշինք ձեւավորել, գրում է NEWSru.co.il-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ