News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդից ստացված պաշտոնական տեղեկատվության համաձայն` Հայաստանի ներկայացուցիչը փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել է Եվրոպայի խորհրդի Գենդերային հավասարության հարցերով հանձնաժողովի անդամ: NEWS.am-ին Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ նորաստեղծ հանձնաժողովը, որը հիմնադրվել է ԵԽ Նախարարների կոմիտեի հանձնարարությամբ, պետք է զբաղվի գենդերային հավասարության քաղաքականության հարցերի մշակման եւ առաջմղման խնդիրներով:

Հանձնաժողովի կազմում ԵԽ անդամ 47 երկրից ընդգրկվել է 16-ը: Հայաստանի ներկայացուցիչը միակն է տարածաշրջանից: Հանձնաժողովում Հայաստանը ներկայացնելու է ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության Մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի բաժնի վարիչ Կարինե Սուջյանը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ