News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` փետրվարի 27-ին, այցելել է Ստեփանակերտի N1 ֆիլտր-կայան եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին:

ԼՂՀ մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը  կարեւորել է ֆիլտր-կայանի նշանակությունը մայրաքաղաքի համար եւ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ  տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Այնուհետեւ Բակո Սահակյանն այցելել է նոր կազմավորվող երկրաբանական-հետախուզական կայանի տարածք, որը համապատասխան շինարարական աշխատանքներ իրականացնելուց հետո կհանդիսանա դաշտային անձնակազմի եւ տրանսպորտային միջոցների տեղակայման կենտրոնական գոտի:

Բակո Սահակյանը ծանոթացել է կայանի նախագծին, ինչպես նաեւ լեռնային պայմաններում երկրաբանների կեցության համար  անհրաժեշտ պայմաններով հագեցած մեքենայի հնարավորություններին: Երկրի ղեկավարը նշել է, որ  լեռնահանքային արդյունաբերությունը մեր տնտեսության  կարեւոր ճյուղերից մեկն է,  եւ նրա զարգացումը հանրապետության համար ունի առաջնային նշանակություն:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին ԼՂՀ Նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ