News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Երբ դուք մտածում եք խոստումնալից ֆուտբոլային ազգերի մասին՝ մի մոռացեք Հայաստանը», - այսպես է սկսում հոդվածը կանադական sportsnet.ca կայքում Թոմաս Միխալակոսը:

«Անկախանալուց հետո հայերը երբեք որեւէ խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս չեն եկել եւ համարվում են հաղթահարելի մրցակից Եվրոպայի առաջատար թիմերի համար: Հայաստանի հետ խաղերում առաջատարներն ակնկալում են, որ հեշտ երեք միավոր կվաստակեն, ինչպես Սան Մարինոյի, Անդորայի, Մոլդովայի եւ Լիխտենշտեյնի հետ: Սակայն Եվրո-2012-ի ընտրական մրցաշարը փոխեց իրավիճակը: Հայաստանը զոհից վերածվեց գիշատիչի», - գրում է Միխալակոսը:

Հեղինակը նաեւ ուշադրություն է հրավիրում Գեւորգ Ղազարյանի, Մարկոս Պիզելիի, Յուրա Մովսիսյանի, Սարգիս Հովսեփյանի, Ռոման Բերեզովսկու եւ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի վրա: Միխալակոսը նշում է, որ փետրվարի 29-ին Կիպրոսում կայանալիք ընկերական խաղում կանադացիները պետք է զգուշանան հենց այդ ֆուտբոլիստներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ