News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելից Ադրբեջանի գնած զենքը  նախատեսված է Հայաստանի, ոչ թե Իրանի դեմ օգտագործելու համար, կարծում է վերլուծաբան Ջոշուա Կուչերան:

Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ կնքված` անօդաչու թռչող սարքեր եւ  այլ սպառազինություններ ձեռք բերելու գործարքի ժամկետները թյուրիմացության մեջ են գցում, նշվում է Eurasia.net կայքում հրապարակված վերլուծաբանի հոդվածում:

«Անկախ Իսրայելի եւ Իրանի միջեւ հարաբերությունների լարվածությունից, ինչպես նաեւ Ադրբեջանում իսրայելական հետախուզության գործունեության նկատմամբ ուշադրության մեծացումից,  սպառազինությունները նախատեսված են ոչ թե Իրանի, այլ Հայաստանի դեմ օգտագործման համար, որը վերահսկում է Լեռնային Ղարաբաղը»,-գրում է Կուչերան:

Նրա կարծիքով` Բաքուն եւ Թել Ավիվը փոխանակվում են Իրանի վերաբերյալ հետախուզական տվյալներով, սակայն Ադրբեջանը զենքն Իսլամական հանրապետության դեմ չի օգտագործի:

«Ադրբեջանի կառավարությունը չի վստահում Իրանին, սակայն վախենում է ոչ թե միջուկային ծրագրից, այլեւ Թեհրանի միջամտությունից Ադրբեջանի ներքին գործերին», -նշում է վերլուծաբանը:

Վերլուծաբանը ենթադրում է, որ Բաքուն ԱՄՆ-ից սպառազինման ձեռք բերման սահմանափակում ունի «Կոնգրեսի հայամետ անդամների դիմադրության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի` իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ չբորբոքելու մտադրության պատճառով»:

«Ադրբեջանը նաեւ Ռուսաստանից զենք գնելու սահմանափակում ունի` Մոսկվայի եւ Երեւանի միջեւ դաշնակցային հարաբերությունների պատճառով: Իսրայելը նման խնդիրներ չունի»,-գրում է վերլուծաբանը:

Հիշեցնենք, որ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն Իսրայելից անօդաչու թռչող սարքեր եւ հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության  համակարգեր կստանա (ՀՀՊ եւ ՀՕՊ)` 1,6 մլրդ դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ