News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Facebook-ի իր էջում անդրադաձել է հոլանդական «Ցվոլե» ակումբի խաղացող Նորայր Մամեդովի՝ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու հարցին:

Երկրպագուներից մեկի հարցին, թե ինչու Մամեդովը Հայաստանի հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումներին մասնակցելու համար չի մեկնել Կիպրոս, ՀՖՖ նախագահը պատասխանել է. «Նորայր Մամեդովը կգա մայիսին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նորայր Մամեդովն ընդգրկվել էր փետրվարի 28-ին եւ 29-ին Կիպրոսում կայանալիք Սերբիայի եւ Կանադայի հավաքականների հետ ընկերական հանդիպումների համար Հայաստանի հավաքական հրավիրված խաղացողների ցուցակում, սակայն 21-ամյա ֆուտբոլիսն անհայտ պատճառներով չի մեկնել Կիպրոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ