News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ջավախահայերի` «Հզոր հայրենիք» կուսակցությունում: «Հզոր հայրենիք»-ի փոխնախագահ, «Ջավախք» հիմնադրամի ղեկավար Ստեփան Մարգարյանն օրերս հեռուստատեսությամբ հայտարարել է ԲՀԿ-ին սատարելու մասին: Այս փաստն ուշագրավ է նրանով, որ մյուս փոխնախագահը`Շիրակ Թորոսյանը, ՀՀԿ համամասնական ցուցակով դարձել է պատգամավոր եւ սատարում է այդ կուսակցությանը; «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Թորոսյանը նշել է, որ Ս.Մարգարյանը ԲՀԿ-ի հետ եւ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ համատեղ ծրագիր է իրականացրել եւ իր կարծիքը հայտնել է որպես քաղաքացի, նաեւ` «Ջավախք» հիմնադրամի նախագահ: «Իսկ կուսակցությունում դեռեւս ընթանում են քննարկումներ` առաջիկա ընտրությունների վերաբերյալ, եւ մոտ ապագայում կկողմնորոշվենք, թե ում ենք սատարելու: Կուսակցությունում որեւէ խնդիր չկա, Մարգարյանն իր ելույթում կուսակցության անունը չի տվել»,- ասաց Թորոսյանը»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ