News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահի հրամանագրով Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի  հրամանատար է նշանակվել գնդապետ Օլեգ Սմիրյոնովը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հարավային ռազմական շրջանի մամլո ծառայությունում, նոր հրամանատարին ներկայացրել է  Հարավային ռազմական շրջանի զորահրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Անդրեյ Կարտապոլովը:

Օլեգ Նիկոլայի Սմիրյոնովը ռազմական կրթություն է ստացել, 2008թ. ավարտել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան, 2008 -2010թթ.  եղել է  Ռուսաստանի ՊՆ ռազմական տեսչության 1-ին բաժնի պետի տեղակալը, 2010թ.-ից` նույն բաժնի պետը:

Հայաստանի Գյումրի քաղաքում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ միասնական  համակարգի շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ