News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Ղազախստանը մտադիր են խորացնել համագործակցությունը: Այս մասին, այսօր` փետրվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ղազախստանի դեսպան Այըմդոս Բոզժիգիթովը:

Նա հայտնեց, որ օրերս հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, որի ժամանակ քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Առաջին հերթին խոսքը վերաբերել է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին, որը գործողությունների ուղղությունները կմշակի:

Քննարկված հարցերի շարքում է եղել նաեւ Ղազախստանում հայկական իննովացիոն ծրագրերի իրականացման խնդիրը:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակումների ռեեստր ստեղծելու մասին, որը կներկայացվի ղազախական կողմի քննարկմանը»,- հավելել է դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ