News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ստամբուլում մի միջազգային համաժողովի մասնակցած հոլանդացի պատգամավոր Բարրի Մադլեները Hurriyet-ի թղթակցի հետ զրույցում կրկին շեշտել է, թե Եվրամիությունում Թուրքիան տեղ չունի։

Հոլանդացի պատգամավորը նշել է, թե Թուրքիան մահմեդական երկիր է, իսկ Հոլանդիայում գտնվող հազարավոր մահմեդականների պատճառով շատ հոլանդացիներ իրենց անվտանգ չեն զգում։ Նա նշել է, Հոլանդիայում գաղթականները նպաստել են հանցագործությունների աճին։

Բարրի Մադլեների խոսքով՝ Թուրքիան ժողովրդավարական երկիր չէ, քանի որ այնտեղ արգելված է քննադատել իսլամը եւ ձերբակալվում են լրագրողներ։ «Պետք է խելագար լինեք, որպեսզի ցանկանաք, որ Թուրքիան մտնի Եվրամիություն»,-ավարտել է իր խոսքը հոլանդացի պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ