News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ամերիկյան Սփրինգֆիլդ քաղաքի Հենք անունով կատուն ԱՄՆ-ում դարձել է սենատորի թեկնածու: Նա քվեաթերթիկում ներկայացված է որպես անկախ թեկնածու: Չորքոտանու նախընտրական ծրագրում նշվում է, որ նրա հիմնական նպատակը աշխատատեղերի ստեղծումն է եւ որ դա կօգնի բարելավել կյանքը սկզբում քաղաքներում, այնուհետեւ մարզերում, ապա նաեւ ողջ երկրում:

Հենքի կարգախոսն է. «Կաթ ամեն ճաշամանում», հաղորդում է Fox News-ը:

9-ամյա Հենքի մրցակիցը փորձառու քաղաքական գործիչներ են` հանրապետական Ջորջ Ալենը եւ դեմոկրատ Թիմ Քեյնը: Կատվի նախընտրական ծրագրին կարելի է ծանոթանալ նրա պաշտոնական կայքում, Facebook-ի իր էջում եւ Twitter-ի միկրոբլոգում: Հենքը մտադիր է Սենատում զբաղեցնել Վիրջինիայի ներկայացուցիչ Ջեյմս Ուեբի տեղը, ով չի ցանկանում մասնակցել 2012-ի ընտրություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ