News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական բանկը առաջիկա ամիսների ընթացքում շրջանառության մեջ կմտցնի 5000 եւ 10000 դրամ արժողությամբ նոր դրամանիշներ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նոր դրամանիշների էսքիզներն առայժմ չեն հրապարակվում անվտանգության նկատառումներով, սակայն ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը վստահեցրեց, որ տարբերությունները գործող դրամանիշների համեմատ շատ չեն լինի (դիզայնը, պատկերները, գույները եւ չափերը հիմնականում նույնը կլինեն):

Նոր դրամանիշներին զուգահեռ հին դրամանիշները կշարունակեն շրջանառվել:

Նշենք, որ 5000 դրամանոցը ներկայիս տեսքով (Հովհաննես Թումանյանի դիմանակարով եւ Մարտիրոս Սարյանի Լոռվա բնության կտավով) թողարկվել է 1999 թ. եւ շրջանառության մեջ դրվել 2000 թ.: Այնուհետ, 2003 թ. եւ 2009 թ. թղթադրամը ենթարկվել է որոշ փոփոխությունների, սակայն պահպանել է նմուշի նախնական տեսքը:

10 000 դրամանոց թղթադրամի ներկայիս նմուշը (Ավետիք Իսահակյանի դիմանկարով եւ Գյումրիի պատկերով) շրջանառության մեջ է դրվել 2003 թ.: Այնուհետ, 2006 եւ 2008 թ.թ. այն ենթարկվել է որոշ ոչ էական փոփոխությունների` պահպանելով նմուշի նախնական տեսքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ