News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ֆուտբոի Հայաստանի ազգային հավաքականը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում 0:2 հաշվով պարտվեց Սերբիայի թիմին:

Հայաստանի հավաքականի կազմում հանդիպմանը չմասնակցեցին առաջատար մի շարք ֆուտբոլիսստեր: Առանցքային խաղացողներից խաղադաշտ դուրս եկան միայն Գեւորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը, Ռոբերտ Արզումանյանը եւ Արթուր Սարկիսովը:

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ սերբերի բացահայտ առավելությամբ, ինչի արդյունքում գնդակը երկու անգամ հայտնվեց Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասում: 15-րդ րոպեին հաշիվը բացեց Զդրավկո Կուզմանովիչը, իսկ 30-րդ րոպեին Բրանիսլավ Իվանովիչը խփեց երկրորդ գնդակը: Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականն ավելի լավ տեսք ուներ եւ մի քանի վտանգավոր գրոհներ անցկացրեց: Հանդիպման 75-րդ րոպեին Երեւանի «Բանանցի» կիսապաշտպան Վալտեր Պողոսյանը 100 տոկոսանոց գոլային պահ ունեցավ, սակայն երիտասարդ ֆուտբոլիստը չկարողացավ գրավել անպաշտպան դարպասը:

Հիշեցնենք, որ փետրվարի 29-ին՝ ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը, Հայաստանի հավաքականն ուժերը չափելու է Կանադայի թիմի հետ եւ, ամենայն հավանականությամբ, այդ խաղին կմասնակցեն հիմնական կազմի ֆուտբոլիստները:

Ընկերական խաղ

Հայաստան - Սերբիա՝ 0:2 (0:2)

Կուզմանովիչ, 15, Իվանովիչ, 30

Հայաստան. Մելիքսեթյան, Արզումանյան, Համբարձումյան (Գ. Պողոսյան, 60), Հարոյան (Ոսկանյան, 76), Դաղբաշյան, Մալաքյան (Վ. Պողոսյան, 68), Մկրտչյան, Յուսպաշյան, Ոսկանյան (Մանոյան, 46), Ղազարյան, Սարկիսով (Հովհաննիսյան, 46)

Սերբիա. Կահրիման, Սուբոտիչ (Նինկով, 78), Իվանովիչ, Ռայկովիչ (Դ. Տոշիչ, 84), Կոլարով, Կուզմանովիչ, Նինկովիչ, Զ.Տոշիչ (Սուլեյմանի, 58), Պետրովիչ (Իգնեւսկի, 69), Յանկովիչ (Տադիչ, 74), Մարկովիչ (Յովանովիչ, 69)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ