News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ իր ունեցած հավաստի տվյալներով, «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները ընտրությունների կգնան անպայման դաշինքով: «Հետաքրքիր է, որ նրանք չեն վախենում 7%-ի շեմը չհաղթահարելուց (երեի դրսից եւ ներսից դաբրո ունեն): Առավել հետաքրքիրն այն է, որ,  մեր աղբյուրների պնդմամբ, դաշինքի ցուցակում անցողիկ տեղերում ավելի շատ դեմքեր կլինեն «Ազատ դեմոկրատներից»: Մի բան հաստատ է. «Ժառանգություն»-ից առաջին հնգյակում կլինեն Րաֆֆի Հովհաննիսյանն ու Ռուբեն Հակոբյանը:

Ի դեպ, «Ազատ դեմոկրատներից» մեկ-երկուսը այստեղ-այնտեղ շշուկով տարածում են, թե իրենք, փաստորեն, ՀՀՇ-ի Վանո Սիրադեղյանական թեւն են»,- գրում է «Հայացք»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ