Ռուսական զինվորականների կողմից Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման ժամկետների երկարացման վերաբերյալ ընթացող բանակցությունները փակուղում են հայտնվել Բաքվի դիրքորոշման հետեւանքով: Բաքվում մտադիր է վարձակալման գումարն ավելացնել 7 միլիոնով եւ տարեկան 3 հարյուր միլիոնով եւ հրաժարվում է զիջումների գնալ:

Մոսկվան, ի հերթին, կարծում է, որ այդ գումարը ոչնչով հիմնավորված չէ: Եթե Ադրբեջանը շարունակի ընդդիմանալ, ապա ՊՆ-ն սպառնում է թողնել ռադիոլոկացիոն կայանը, գրում է «Կոմերսանտ»-ը:

Այս տարի լրանում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վերաբերյալ կնքած պայմանագրի 10 տարին: Մոսկվայում ցանկանում էին երկարացնել ժամկետը ոչ թե 3, այլ 25 տարով: Նման պայմավորվածություն էր ձեռք բերվել դեռ անցյալ տարի, սակայն այս տարի ադրբեջանցիների ախորժակը բացվել է` սկզբում 15 միլիոնով, հետո 150 միլիոնով, հետո էլ 300 միլիոնով, որից հետո բանակցությունները փակուղում են հայտնվել:

Ռուսաստանի ԱԳՆ-ն Բաքվի նման վարքը բացատրում է նրանով, որ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում է: Սակայն տեսակետ կա, որ Բաքուն հրաժարվում է զիջումների գնալ` վրեժ լուծելով Ռուսաստանից Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ ունեցած դիրքորոշման համար: