News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թոշակառուների հաշվառման նոր տեղեկատվական համակարգը կարող է ներդվել Հայաստանում 2012-ի ամռանը: Այդ մասին, այսօր` փետրվարի 29-ին, հայտարարել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտյոմ Ասատրյանը (ֆոտոռեպորտաժ): Նրա խոսքով, ներկայումս աշխատանք է տարվում քաղաքացիների թոշակային գործերի տվյալների բազայի ստեղծման ուղղությամբ:

«Մինչեւ 1998-ը մենք նման բազա չենք ունեցել, եւ նշանակված թոշակի ճշգրտությունը տուժել է դրանից: Մի շարք դեպքում միեւնույն մարդու համար կրկնակի թոշակ է սահմանվել: Այժմ մենք ստեղծում են միասնական գրանցում, որը կբացառի նման դեպքերը»,-ասել է Ասատրյանը:

Գերատեսչությունը ցանկանում է, որ թոշակների սահմանման գործընթացը կազմակերպվի «մեկ պատուհանի» սկզբունքով: Այդ դեպքում կարիք չի լինում փաստաթղթեր հավաքել ստաժի վերաբերյալ. բավական կլինի միայն դիմում ներկայացնել:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ