News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզին կանխավ ստորագրեր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը, այսօր այլ պատկեր կունենայինք, քանի որ այդ դեպքում օրենքը բողոքարկելու խնդիր կառաջանար: Այս մասին, այսօր` փետրվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նա միաժամանակ  նկատեց, որ դրա բացատրությունն էլ տալիս են նրանով, որ սովորաբար նման խնդրահարույց հարցերում նախագահները փորձում են չշտապել, որպեսզի չստացվի, որ մաքսանենգություն արեց, թույլ չտվեց ընդդիմախոսներին, որպեսզի իրենց սահմանադրական իրավունքը գործադրեն:

«Անշուշտ ավելի լավ կլիներ, որ շուտ ստորագրեր, բայց դա կնշանակեր, որ մեկ այլ առիթով այդ նույն օրենքի սահմանադրականությունը պետք է  վիճարկվեր հենց նույն Սահմանադրական խորհրդում. բայց ոչ այս ժամկետներով եւ այս ճանապարհով»,-ավելացրեց Կիրո Մանոյանը: Նա նաեւ հիշեցրեց, որ քվեարկությունը գաղտնի է եղել, հետեւաբար հայտնի չէ, թե ով ինչպես է քվեարկել, ինչպես նաեւ նշեց, որ Սահմանադրական խորհրդում կան մարդիկ, ովքեր մաս են կազմում թուրքամետ կազմակերպությունների, եւ նախկին քաղաքական գործիչներ, որոնք իրավաբաններ են եւ իրենց կյանքի ընթացքում այս գաղափարին դեմ էին արտահայտվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ