News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի մի բնակչուհի դիմելով ոստիկանություն հաղորդել է, որ ամուսինը իր նկատմամբ բռնություն գործադրելով հարկադրել է զբաղվել մարմնավաճառությամբ: Այս մասին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին տեղեկացրեց Արմեն Մալխասյանը:

Նրա խոսքով, հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 132 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Շահագործման վիճակում գտնվող անձի ծառայությունից օգտվելը, եթե այդ անձի շահագործման վիճակի մեջ լինելը ակնհայտ է ծառայությունից օգտվողի համար):

Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով, ամուսինը պարտադրել է, որ կինը մարմնավաճառությունից ստացված հասույթը տրամադրի իրեն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ