News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է  ֆրանսիական կառավարող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության պատգամավոր Պատրիկ Դեւեջյանի`  Սահմանադրական խորհրդի որոշման վերաբերյալ «Nouvelles d’Arménie»-ում հրապարակված  հոդվածը.

«Որոշումն իրականում խճճված եւ փխրուն քննարկումների արդյունք է` հիմնված երեք պատճառների վրա:

Առաջին հերթին, Սահմանադրական խորհուրդն առանց մեջբերման  իր թիրախն է դարձնում Հայոց ցեղասպանության ճանչման մասին 2001թ. օրենքը` առանց հետագա փաստարկների հաստատելով, որ օրենքը պետք է «կանոններ ձեւակերպի» եւ «նորմատիվ նշանակություն» ստանա:

Եթե խորհուրդը մտադիր է գործող հազարավոր օրենքներից հանել բոլոր դրույթները, որոնք կաննոների ձեւակերպումներ չեն պարունակում, ապա նրան պետք է հետագա հաջողություններ մաղթել այդ ահռելի աշխատանքում: Ընդհանուր նշանակություն ունեցող 1789թ. Հռչակագրի վկայակոչմամբ օրենսդրին գրաքննության ենթարկելու համար խորհուրդը դա պետք է հիմնավորեր լուրջ եւ փաստարկված պատճառաբանությամբ, այլ ոչ թե բավարարվեր էլիպտիկ հակիրճությամբ:

Երկրորդ պատճառը  հաստատումն է այն մասին, որ արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել  միայն հասրակական կարգի եւ այլոց իրավունքների ոտնձգության դեպքում, եւ առավելագույնս կանոնակարգված ձեւով: Դա անվիճելի է:

Երրորդ պատճառն այն է, որ  ցեղասպանության ճանաչումը զուրկ է «նորմատիվ նշանակությունից» եւ այդ իսկ պատճառով օրենք չէ: Այդ դեպքում նոր օրենքը, որը վերջերս ընդունել է խորհրդարանը` նոյեմբերի 11-ը դարձնելով բոլոր պատերազմների ժամանակ զոհվածների հիշատակի օր, արդյո՞ք սահմանադրական է կամ նորմ է, կամ արդյո՞ք կանոն է:

Այս պատճառը նույնքան քիչ է հիմնավորված, որքան եւ առաջինը,  եւ Սահմանադրական խորհուրդը վեր է ածվում խորհրդարանի երրորդ պալատի` ակնհայտորեն չփաստարկելով իր որոշումը, նա դե ֆակտո օրենսդիր իշխանության դեր է ստանձնում:

Այսպես, Սահմանադրական խորհուրդը գրել է. «Պատժելով որակավորված հանցագործությունների ժխտումը, որն օրենդիրն ինքն է ճանչել եւ որակել որպես այդպիսին...»  օրենսդիրը ոտնձգություն է կատարել արտահայտման ազատության նկատմամբ:

Սահմանադրական խորհուրդն այսպիսով ժխտում է ֆրանսիական խորհրդարանի`1915թ. հանցագործությունը որակավորելու իրավունքը:

Այդ որոշմամբ Սահմանադրական խորհուրդը ժխտումը դարձնում է նույնպիսի կարծիք, ինչպես մնացածը:

Այսպիսով, ժխտողական քարոզչությունը, որն օտարերկրյա պետությունների կողմից տարածվում է Ֆրանսիայում եւ թիրախ դարձնում նրա քաղաքացիների մի մասին` նրանց ծագմամբ պայմանավորված, այսուհետ արտոնված է Սահմանադրական խորհրդի կողմից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ