News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկահայերը կոնգրեսականներին շնորհակալություն են հայտնել Կոնգրեսի առանցքային երկու հանձնաժողովներում Հիլարի Քլինթոնի ելույթի ընթացքում նրանց դիտողությունների համար:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ադամ Շիֆին պետքարտուղարին ուղղած հարցերի համար, որոնցով կոչ էր անում բացատրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա վերջերս կատարած հայտարարությունները: Մենք նաեւ ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել կոնգրեսականներ Շերմանին, Սիսիլինին, Ջեքսոնին եւ Ռոթմանին` առանցքային հարցեր բարձրացնելու համար»,- հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Ամբարյանը:

Նա նաեւ նշել է, որ հայկական ծագմամբ ամերիկացի ընտրողների համար չափազանց կարեւոր է Հայոց ցեղասպանության ճանաչման, Թուրքիայի կողմից եկեղեցիների վերադարձման, ինչպես նաեւ Կովկասին օգնություն ցույց տալու քաղաքականության նկատմամբ Օբամայի վարչակազմի դիրքորոշման հստակեցումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ