News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Սենատի ընդունած ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքը դա մեր ամբողջ ժողովրդի, պետության եւ սփյուռքի համատեղ աշխատանքի արդյունքն է: Այս մասին այսօր` մարտի 1-ին, մամուլի ասուլիսում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, հավելելով, որ այլ բան է, որ մեր ոխերիմ հարեւանների ճնշումների եւ օրենքում տեղ գտած իրավական բացերի պատճառով, հնարավորություն ստեղծվեց, որպեսզի Սահմանադրական խորհուրդը չեղյալ համարի այն:

«Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չի հերքել, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, որն ընդգծված է: Եվ ի պատիվ Սարկոզիի անմիջապես քայլ է արվել եւ հանձնարարություն տվել եւ հուսով եմ, որ այս անգամ օրենքն այնպես կընդունվի, որպեսզի Սահմանադրական խորհուրդը հնարավորություն չունենա այն հակասահմանադրական ճանաչել», -հույս հայտնեց Մկրտիչ Մինասյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն էլ արձագանքեց, որ սա այլ երկրի ներքին հարց է, ֆրանսահայերը այդ երկրի քաղաքացի են, հարկատու եւ այդ երկրի կառավարությունից, իրենց պառլամենտից պահանջում են օրենքներ փոխել, օրենքներ ընդունել, ինչը հուզական կարող է լինել:

«Մեր պարագայում, մենք պետք է գոհունակություն հայտնենք եւ հետեւենք գործընթացին: Գործընթացը դեռ չավարտված, ջուրը չտեսած չբոբիկանանք: Բայց գործընթացը դեռ չավարտված մենք արդեն հայտարարություններ ենք անում, հռչակում արտաքին քաղաքականության հաղթանակի մասին, մեր Սահմանադրական դատարանի նախագահը ելույթ է ունենում ծավալուն անալիզով, ԱԳ նախարարը հորդորում է Ավստրիային ընդունել եւ ծիծաղելի իրավիճակներ են առաջնում: Այդ թվում ցույցերը, դեսպանի ձեռքը համբուրելը, էտ խեղճ երեխային Սարկոզի կոչելը»,- ընդգծեց Ալեքսանդր Արզումանյանը: Նա նաեւ նշեց, որ Ֆրանսիայի ՍԽ-ի որոշումն իրավական տեսակետից  բավականին նորմալ որոշում է, նույնիսկ լրիվ անթերի: Հիմա հերթը, ըստ նրա իշխանությանն է, որ այդ տեսակետը հաշվի առնելով նորից ներկայացնի ավելի կատարելագործված նախագիծ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ