Հայտարարվել է Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ամսաթիվը, որն արդեն մի քանի անգամ հետաձգվել է:
Ինչպես հաղորդում է թուրքական Zaman-ը, այդ հանդիպումը կկայանա մարտի 7-ին` Նախիջեւանում: Ահմեդ Դավութօղլուն, Էլմար Մամեդյարովն ու Ալի Աքբար Սալեհին կքննարկեն ահաբեկչության, կազմակերպված հանցագործության, թմրամիջոցների մաքսանենգության եւ մարդկանց առեւտրի դեմ պայքարին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ այդ հանդիպումը նախատեսված էր անցկացնել հունվարի 17-ին, բայց Կիպրոսի թուրքական հանրապետության ղեկավար Ռաուֆ Դենքթաշի մահվան կապակցությամբ այն տեղափոխվել էր փետրվարի 21-ին: Սակայն այդ օրը եւս հանդիպումը չէր կայացել: