News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ըստ պաշտոնական տվյալների, 2011թ-ին բանակում զոհված անձանց թիվը 36 է, իսկ Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալների համաձայն` 2011թ-ին խաղաղ պայմաններում զոհված զինվորների թիվը 39 է: Այսօր` մարտի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման տվյալներ է ներկայացրել «Հայաստանի հելսինկյան կոմիտեն»` 2011-ի իր զեկույցը ներկայացնելիս:

Ըստ այդմ, նշվում է, որ 2011թ-ի հոկտեմբերին ընդամենը 5 օրվա ընթացքում, բանակում 3 մահվան դեպք է գրանցվել ` Վլադիմիր Ասատրյան, Յուրիկ Ներսիսյան, Արամ Մելքոնյան եւ բոլոր դեպքերում էլ ՊՆ-ն քրեական գործ է հարուցել ինքնասպանություն հասցնելու մեղադրանքով:

Զեկույցում նշվում է, որ բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան, ինչպես նաեւ վատ վերաբերմունքի դեպքերն արձանագրվել են բանակում, ոչ կանոնադրական հարաբերությունների, ոչ բավարար կարգապահության, հաճախ սպայական կազմի ամենաթողության հետեւանքով:

«Հայստանի Հելսինկյան կոմիտեն» ստեղծված իրավիճակին վերջ տալու համար հանդես է գալիս առաջարկությամբ այն է`

1. Ռազմական ակադեմիայի ուսումնական գործընթացում ներառել հատուկ դասընթացներ մարդու իրավունքների, կոնֆլիկտոլոգիայի եւ միջանձնային հարաբերությունների վերաբերյալ:

2. Բանակում յուրաքանչյուր մահվան դեպքի կամ վատ վերաբերմունքի փաստով կատարել օբյեկտիվ քննություն:

3. Զինված ուժերում ստեղծել գաղտնապահական բողոքարկման մեխանիզմ:

4. Բանակի նկատմամբ սահմանել քաղաքացիական վերահսկողություն` ստեղծել բանակում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, որին կանդամակցեն իսկապես շահագրգիռ կազմակերպությունների փորձառու անձիք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ