News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի nախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած ուղերձում ասվում է.

«Մեծարգո Սերժ Ազատի,

 Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակի կապակցությամբ:

Սա համահայկական այն եզակի կառույցներից է, որի ավանդը հայկական երկու անկախ պետությունների կայացման ու զարգացման գործում իրոք անգնահատելի է: Համախմբելով աշխարհասփյուռ հայությանը համազգային գաղափարների շուրջ` նա մեծապես նպաստում է մեր ժողովրդի նվիրական իղձերի ու նպատակների իրականացմանը, Հայաստանի ու Արցախի զորացմանն ու բարգավաճմանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդմանը:

Իր գործունեության 20 տարիների ընթացքում հիմնադրամը Արցախում կյանքի է կոչել մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրեր ճանապարհաշինության, ջրամատակարարման, կրթական, մշակութային ու առողջապահական օբյեկտների կառուցման եւ այլ ոլորտներում:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին, մեր բարերարներին ու նվիրատուներին պանծալի հոբելյանի առթիվ եւ մաղթում ամենայն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ` այս հայրենանվեր առաքելության իրականացման ճանապարհին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ