News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Օրինաց երկիր կուսակցությունն աջակցելու է նախագահ Սերժ Սարգսյանին իր բլոր ծրագրերում, որոնք ուղղված են Հայաստանն առաջ տանելու: Այդ մասին այսօր` մարտի 3-ին  հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը` կուսակցության հերթական` 10-րդ համագումարին: 

«Նախագահը, լինելով երկրի թիվ մեկ բարձրաստիճան քաղաքական պաշտոնյան, ցանկանում է իր երկիրը տանել բարեփոխումների ճանապարհով: Մենք աջակցելու ենք Սերժ Սարգսյանին իր բոլոր ծրագրերում, որոնք ուղղված են Հայաստանն առաջ տանելու, ուժեղ, մրցունակ ու ազդեցիկ երկիր դարձնելուն: Այդ աշխատանքի մեջ մենք բերելու ենք մեր տեսակը, մեր սկզբունքները եւ առաջարկությունները», - ասաց Ա. Բաղդասարյանը:

Հիշեցնելով նախագահի խոսքերն այն մասին, որ գալիք ընտրությունները պետք է լինեն լավ ընտրություններ, նա հայտարարեց, որ տեր է կանգնելու այդ հայտարարությանը:

«Մենք պետք է լավ ընտրություններ անցկացնենք: Եվ սրանք չպիտի լինեն սին խոսքեր: Թշնամությանը պետք է  փոխարինի բարությունը: Եկեք իրար նկատմամբ լինենք ոչ թե թշնամի, այլ գործընկեր,որովհետեւ միասին ենք պատախանատու այս երկրի ապագայի համար: Պարզ է` ընտրություններ են, լինելու է քննադատություն: Քննադատեք մեզ, բայց առողջ քննադատությամբ, ոչ թե չարախոսությամբ», - նշեց ՕԵԿ-ի ղեկավարը:

Շատ գործ միայնակ անել հնարավոր չէ, ավելացրեց նա, այդ պատճառով երկրին անհրաժեշտ են ավելի բուռն եւ համախմբված ջանքեր: «Մենք ժողովրդի մեջ վայելում ենք բավականաչափ մեծ հանրային վստահություն, որ առաջիկա ընտրություններում արձանագրի լուրջ հաղթանակ: Մայիսի 6-ին մենք կգնանք հաղթանակի վճռականությամբ: Մեր հիմնական կարգախոսն է լինելու` վստահեք, որ կառուցենք օրենքի Հայաստան», - ասաց Ա. Բաղդասարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ