News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայում Շիշլիի քաղաքապետարանի կողմից կազմակերպված նոր Սահմանադրության աշխատանքներին նվիրված համաժողովին մասնակցել են Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը, Շիշլիի քաղաքապետ Մուսթաֆա Սարըգյուլը, Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը, ասորական կաթոլիկ եւ ուղղափառ համայնքների ղեկավարներն ու այլոք։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Աթեշյանն իր ելությում նշել է, թե Թուրքիայի գործող Սահմանադրության մեջ իրենց տխրեցնող կետ կա, ըստ որի,  Թուրքիայի հանրապետության բոլոր քաղաքացիները թուրք են։ «Մենք գիտենք, որ Թուրքիայի քաղաքացի ենք, բայց Թուրքիայի քաղաքացի հայ։ Չեք կարող ասել, թե Թուրքիայի քաղաքացիություն ունեցողները բոլորը թուրք են։ Այստեղ պետք է փոփոխություն արվի։ Ես նույնիսկ ոստիկան չեմ կարող դառնալ։ Օրենքի առաջ բոլորը հավասար են, սակայն իրականության մեջ չկա այդ հավասարարությունը»,-ասել է Արամ Աթեշյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ