News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, նախկինում ՕԵԿ-ական Գագիկ Մխեյանը անդամագրվել է Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Լրատվամիջոցներում տարածված  այս տեղեկությունները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Գագիկ Մխեյանը: Իսկ թե ինչով է նժդեհյան գաղափարախոսությունը հոգեհարազատ Գագիկ Մխեյանին, ապա նա այսպես մեկնաբանեց.«Ես արդեն վեց տարի է` կուսակցության անդամ չեմ, 2007թ անկուսակցական եմ: Եթե ձեզ թվում է, որ դա պայմանավորված է պաշտոնի բարձրացման հեռանկարով, ապա դա չի համապատասխանում իրականությանը: Ես գտնում եմ, որ ՀՀԿ-ն խոսքի եւ գործի կուսակցություն է, շփվելով իրենց  հետ` ես տեսնում եմ, որ իրենք հավատ են ներշնչում վաղվա օրվա նկատմամբ եւ որոշեցի անդամագրվել իրենց շարքերը»,- ասաց նա: Մեր այլ հարցերի պատասխանները չհաջողվեց ստանալ, քանի որ նա շտապեց անջատել հեռախոսը` նշելով, որ իր մոտ խորհրդակցություն է:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀԿ-ին է անդամագրվել Աժ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, նախկին ՕԵԿ-ական Գագիկ Մխեյանը` երգչուհի Սոֆի Մխեյանի հայրը:  

Ի դեպ, Գագիկ Մխեյանի ԱԺ աշխատակազմի ղեկավար դառնալու ցանկությունների մասին մեկ անգամ չէ, որ մամուլում գրվել է: Ավելին` թերթերից մեկը նրան  կնքել էր «Լորիս» փաղաքշական մականվամբ` պատճառաբանելով այն հանգամանքով, որ Մխեյանը փորձում է աշխատակազմի ներկայացուցիչների հետ մտերմիկ զրույցների ընթացքում ճշտել նրանց վերաբերմունքը շեֆի` Սամվել Նիկոյանի նկատմամբ եւ այն օպերատիվ կերպով հասցնում է նրան: Այդ ծառայության համար, լրատվամիջոցների փոխանցմամբ, Գագիկ Մխեւյանը հույս ունի ժամանակավորը պաշտոնը մշտական դարձնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ