News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 26-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի ավելի քան 300 խախտում: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1200  կրակոց: 

ԼՂՀ ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, տուրք չտալով հակառակորդի նմանօրինակ պահվածքին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին եւ առաջնային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ